Ռուսաստանից Գևորգ Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»
ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին 2025 թ. դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Կոստանյանի եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ, որպեսզի բերեն Հայաստան եւ դատեն:
Ըստ մեղադրանքի` Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդկերպ օժանդակելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելուն»: Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետն անցել է, դատավարությունն ավարտվել է, սակայն Գլխավոր դատախազությունը շարունակում է հետապնդել նախկին իշխանության ներկայացուցիչներին:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են պատասխանել ՌԴ դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ «տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեն»։ Այսինքն՝ որեւէ պատասխան Ռուսաստանից չկա:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...