ՀՀ վերջին ընտրությունները չենք համարում ժողովրդավարական․ Զատուլին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական: Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով ՀՀ խորհրդարանական ընտրություններից.
«Բայց քանի որ մենք դաշինքների մեջ ենք Հայաստանի հետ և ավանդաբար զարգացրել ենք կապեր, մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ներկայումս երկիրը ղեկավարում են մարդիկ, ովքեր իշխանության են մնացել անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի Ռուսաստանից հեռանալու և Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը։
«Մոսկվան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի։ Իմ կարծիքով՝ այդ սկզբունքայնությունը պետք է արտահայտվի նրանով, որ մենք որևէ դեպքում չենք կարող անցկացված ընտրությունները համարել ժողովրդավարական և ընդունված չափանիշներին համապատասխան։ Չենք կարող, որովհետև հավասար ընտրապայքարի պայմաններ չեն ապահովվել։ Ընդհակառակը, կիրառվել են ճնշումներ, որոնք շարունակվում և խորանում են նաև ընտրություններից հետո՝ ընդդիմադիր ուժերի և նրանց առաջնորդների նկատմամբ»,–ասել է Զատուլինը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...