Ծանրամարտի ԱԱ-ում Հայաստանի մարզուհին հրաժարվեց հետագա պայքարից. հայտնի է պատճառը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակից Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը:
55 կգ քաշայինների Ա խմբի պայքարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք ստացավ: Հայաստանի ներկայացուցիչը առաջին մոտեցման համար պատվիրել էր 85 կգ: Քիչ անց Յայլյանը հրաժարվեց հետագա պայքարից:
Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ինստագրամի ուղիղ եթերում հայտնեց, որ Իզաբելա Յայլյանը արմունկի վնասվածքով էր մեկնել Սաուդյան Արաբիա:
Այս պահին ընթանում է 55 կգ քաշայինների պայքարը, որտեղ մասնակցում է նաեւ Ալեքսանդրա Գրիգորյանը:
Պոկում վարժությունում Գրիգորյանը պայքարն ավարտել է 83 կգ-ով: Հայաստանի հավաքականի անդամը հաջողությամբ կատարել է միայն առաջին մոտեցումը: Երկրորդ եւ երրորդ մոտեցման համար պատվիրված 86 կգ-ը ձախողեց:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիա -Հայաստան խաղը ավարտվեց ոչ ոքի․ մեր հավաքականը շարունակում է պայքարը Եվրո-2024-ում
Ինչպես արդեն նշել էինք Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ հ...
Առաջին գոլը․ 1-0 օգուտ Հայաստանի հավաքականին
Ինչպես արդեն նշել էինք Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ հ...
Ռաֆայել Նազարյանը հրաժարական տվեց Հայաստանի երիասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուր Հայաստան-Ալբանիա խաղից հետո տեղի մա...
Ովքե՞ր են «Ոսկե գնդակի» հավակնորդները․ Ռոնալդուն չկա այս ցուցակում
France Football պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի 30 հավակնորդներին։ Սա...