Ովքե՞ր են «Ոսկե գնդակի» հավակնորդները․ Ռոնալդուն չկա այս ցուցակում

France Football պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի 30 հավակնորդներին։ 

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել ցուցակում։ 

«Ոսկե գնդակի» հավակնորդները 

Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ»), Քարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ» / «Ալ Իթիհադ»), Յոշկո Գվարդիոլ («ՌԲ Լայպցի» / «Մանչեսթեր Սիթի»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»), Յասին Բոնո («Սեւիլիա» / «Ալի Հիլյալ»), Մարտին Էդեգոր («Արսենալ»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»), Իլկայ Գյունդոգան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Նիկոլո Բարելա («Ինտեր»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ» / «Ռեալ Մադրիդ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ Ֆրանկֆուրտ» / ՊՍԺ), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»), Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), Կիմ Մին Ջե («Նապոլի» / «Բավարիա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյն («Տոտենհեմ» / «Բավարիա»)։

Քաղաքականություն

Պատահարներ