Հնդկաստանը հերքում է CNN-ին
Հնդկաստանի մամուլի տեղեկատվական բյուրոն հերքել է CNN-ի զեկույցի պնդումները, որտեղ ասվում էր, որ Դելիի կառավարական իշխանությունները քաղաքում մարդկանց անօթևան են թողել G20-ի գագաթնաժողովից օրեր առաջ մայրաքաղաքում իրականացված քանդման գործողությունից հետո:
Հնդկաստանի Մամուլի տեղեկատվական բյուրոն (PIB) նշել է, որ վտարումը կապված չէ G20-ի գագաթնաժողովի հետ, և այն վայրը, որտեղ դա տեղի է ունենում, գագաթնաժողովի հանդիպման վայրի մոտ չէ:
Սոցիալական մեդիա X հարթակում հրապարակված գրառման մեջ PIB-ը գրել է. «CNN-ն ապակողմնորոշիչ հայտարարություններ է արել G20 գագաթնաժողովից առաջ: Քանդման գործողություները կատարվում է Գերագույն դատարանի կողմից ընդունված հրամանների համաձայն։ Թուղլաքաբադում կառույցների քանդումը կապված չէ G20-ի հետ»:
CNN-ը հրապարակել է Ռեա Մոգուլի, Վեդիկա Սուդի և Սանյա Ֆարուկիի զեկույցը։
«Հնդկաստանը, համաշխարհային աղքատների ջատագովը, մաքրում է տնակային թաղամասերը, երբ մոտենում է G20-ը»: Զեկույցում ասվում է, որ Դելիում այս գործողությունն իրականացվում է, որպեսզի մայրաքաղաքը ներկայանալի լինի G20-ի առաջիկա գագաթնաժողովին ներկա օտարերկրյա հյուրերի առջև:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...
«ՄԱԿ ԱԽ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն նոր պայթյունը կանխելու համար». վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր է ԼՂ-ի և Հայաստանի դեմ ռազմական սադրանք ձեռնարկել․«...