«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը ճնաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:
Դիտարկմանը, որ 2021 թվականին ՔՊ-ն ընտրողներին իր ծրագրում խոստանում էր գրավյալ տաևրածքների դեօկուպացիա եւ Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի բարձրաձայնում, ինչու են հիմա նշաձողն իջեցրել, Ալեն Սիմոնյանն ասել է. «Որովհետեւ տեղի են ունենում բանակցություններ: Տեսեք, վարչապետը հաճախ ասում է նրա մասին, որ Ադրբեջանի կողմից եւս պետք է հնչեն այն հայտարարությունները, որոնք դեէսկալացիա կանեն եւ ավելի կմոտեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը: Հայաստանն իր կողմից անում է այդ հայտարարությունները, միաժամանակ զինվում է եւ պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել: Երբ վարչապետն ասում ՝ 29800 քկմ, դա ինքը չի ասում միայն արտքին աշխարհի ու մեր ժողովրդի համար, նա դա ասում է նաեւ իր համար, դրվում է կարմիր գիծ»:
Նմանատիպ հոդվածներ
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...