Երևանում կա՞ հանրային տրանսպորտ, որը ունի ուղևորափոխադրման նման հզորություն, ինչպես ճոպանուղին
«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կուսակցության նախատեսող նախագծերից մեկի՝ ճոպանուղային համակարգի հնարավորությունների մասին.
Ամենամիջին վիճակագրական տրանսպորտային ճոպանուղու ուղեգիծը մեկ ժամում մեկ ուղղությամբ տեղափոխում է նվազագույնը 1500 ուղևոր։ Հիմա, նույն քանակի ուղևոր տեղափոխելու համար անհրաժեշտ է 55 տեղանոց մոտ 28 MAN ավտոբուս։ Այսինքն, ամեն 2 րոպեն մեկ պետք է կանգառ գա մեկ ավտոբուս, որպեսզի հնարավոր լինի մեկ ժամում 1500 ուղևոր տեղափոխել մեկ ուղղությամբ։ ԱՄԵՆ 2 ՐՈՊԵՆ ՄԵԿ։
Հիմա հարց (հռետորական). Երևանում կա՞ հանրային տրանսպորտ, որը ունի ուղևորափոխադրման նման հզորություն։ Քանի՞ MAN ավտոբուս պետք է ներկրեք ու լցնեք փողոցները, երթևեկության գծեր խլեք, որպեսզի կարողանաք գոնե մոտենալ այս ցուցանիշին։ Հարմարավետության մասին էլ անիմաստ եմ համարում խոսելը։
Երբ փորձում ես գնահատական տալ մի համակարգի, որի մասին գաղափար անգամ չունես, իսկ քո իրականացրած «բարեփոխումը» ընդամենը ավտոբուս գնելն է՝ առանց նույնիսկ երթուղիները խելքի բերելու, ապա պետք է մի փոքր զգույշ ընտրել բառերը, քանի որ ասածդ ամեն մի բառ քո դեմ է աշխատելու՝ ցույց տալով կառավարչական մտքիդ սնանկությունն ու իրական բարեփոխումների գնալու անկարողությունը։
Եթե դուք չգիտեք, թե ինչ, ապա մենք ոչ միայն գիտենք՝ ինչ, այլև գիտենք՝ ինչպես։
Շարունակելի։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի նոր շտամները արագ տարածվում են․ Ֆրանսիայի առողջապահության նախարարության կոչը
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դիտարկում է բնակչության վերապատվաստումն արագացնելու հնարավորությունը՝ պայմանավ...
Հավանականությունը մեծ է, որ ՀՀ-ում կարգելվի Wildberries-ից էժան գնումներ կատարելը
Արդեն «խաղատան կարգավիճակ» ստացած Wildberries-ը ինչպես աջակցում է հայաստանյան շուկայի բազմազանությանը, այնպես էլ վ...
Ինչո՞ւ է Մարությանը իր զավակներին դարձրել Չեխիայի քաղաքացիներ․ «Ժողովուրդ» օրաթերթ
Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են։Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատ...
Եղանակը Հայաստանում․ ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն ա...