Սպորտ

ԿԳՄՍ նախարարությունը՝ «Օղակների արքայի» մահվան մասին

Gohar Vardanyan 1 րոպե 200 դիտում
ԿԳՄՍ նախարարությունը՝ «Օղակների արքայի» մահվան մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը:

 

«Օղակների արքան» 94 տարեկան էր: Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

 

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

 

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ալբերտ Ազարյանի ընտանիքին, հարազատներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին։

Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողության և հուղարկավորության վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250