Ուկրաինական Ռենի քաղաքում հզոր պայթյուն է որոտացել

Հզոր պայթյուն է որոտացել Իզմայիլի շրջանի Ռենի քաղաքում, որտեղ գտնվում է առևտրական  ծովային նավահանգիստը։ Տեղեկությունը հայտնել է Ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականը: Հաղորդվում է, որ վաղ առավոտյան Օդեսայի շրջանի հարավը հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու սարքերի կողմից։ 

«Ժամը 4.30-ի դրությամբ ՀՕՊ-ն աշխատել է ԱԹՍ-ների ուղղությամբ։ Սկսվել է օդային տարածքի նոր լրացուցիչ հետախուզություն։ Նախնական տվյալներով, Ուկրաինայի օդային տարածքը մաքուր է անօդաչու թռչող սարքերից։ 

Ժամը 4:48-ին Օդեսայում, ինչպես նաև Խերսոնի և Նիկոլաևի մարզերում օդային ռմբակոծության տագնապի ազդանշաններ են հնչել։ Օդեսայի մարզում այն ​​տևել է ավելի քան երեքուկես ժամ։ Ռուսները հարձակվել են տարածաշրջանի հարավային շրջանների վրա»,- նշվում է հաղորդման մեջ։ 




 

Պատահարներ