Իսրայելը զինում է Ադրբեջանին, սա տարածաշրջանում նոր գործողությունների նախապատրաստական փուլ է. ռազմական փորձագետ

«Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը։ Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել։ Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է: Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։ 

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն է ֆեյսբուքում գրել, քանի որ իսրայելական «Օվդա» ավիաբազայից են թռնում Ադրբեջան վայրԷջք կատարող ինքնաթիռները, ապա վստահորեն կարող ենք ասել, որ տեղափոխվում է զենք-զինամթերք։ 

Հովհաննիսյանն ընդգծում է. 

 

«Պետք է նշեմ, որ «Օվդա»-ն, որը տեղակայված է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում, Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում։ Նաև հատկանշական է, որ այս ավիաբազա կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերություններ, որոնց մեջ է նաև ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը․․․»,-գրում է Կարեն Հովհաննիսյանը։ 


 

Պատահարներ