Սուդանի բանակը հայտարարել է Խարտումում առանցքային ռազմաբազայի գրավման մասին

Սուդանի բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որ լիակատար վերահսկողություն է հաստատել երկրի զրահատանկային ուժերի առանցքային բազայի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Խարթումի հարավում։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ 

«Ապահովվել է Խարթումի հարավում գտնվող Էլ Շաջար շրջանում պարագծի երկայնքով զրահաբազայի անվտանգությունը, բացի դրանից, արագ արձագանքման ուժերը դուրս են մղվել շրջակա տարածքներից»,- ասվում է բանակի հաղորդագրության մեջ։ Առայժմ հատուկ ջոկատայիններից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։ 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Սուդանի զինված ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել մայրաքաղաքի արագ արձագանքման ուժերի դիրքերին, լսվում են նաեւ հրետանային հարվածների ձայներ։ Ծանր մարտեր են ընթանում նաև հարևան Օմդուրման քաղաքում։ 

Վերջին շաբաթներին կատաղի բախումներ են տեղի ունեցել Խարտումի զրահատեխնիկայի բազայի շուրջ, որտեղ կենտրոնացված է մեծ ռազմական տեխնիկա։ Բանակին արդեն մի քանի անգամ հաջողվել է հատուկ ջոկատայիններին դուրս մղել օբյեկտից, սակայն նրանք նոր հարձակումներ են սկսել մոտակա շրջաններից։ 

 

Քաղաքականություն