«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես». արցախցի երեխան՝ մորը
Այսօր Արցախում ևս մեկնարկեց նոր ուսումնական տարին, բայց ադրբեջանական ցեղասպանական պաշարման հարուցած բավականին ծանր պայմաններում՝ առանց բավարար գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախից քաղաքական գործիչ Արտակ Բեգլարյանը. «Բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել՝ հագուստի, տրանսպորտի ու այլ պայմանների բացակայության պատճառով:
Այսօր հարազատներիցս մեկը մի դեպքի ականատես եղավ:
Մայրիկը առաջին դասարանցուն ուղեկցում էր դպրոց և ճանապարհին ասաց.
«Բալա՛ս, պայուսակիդ մեջ մի կտոր հաց կա, երբ սովածանաս, կուտես»:
«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես»,- հարցրեց երեխան...
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը՝ անկախ հանգամանքներից: Այսօր կարևոր առիթ է բարձրաձայնելու արցախցի երեխաների բազմաթիվ իրավունքների սուր խախտումների մասին, որոնք աստիճանաբար անդառնալի հետևանքների են հանգեցնում»:
Նմանատիպ հոդվածներ
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի․ Սամվել Մարտիրոսյան
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի (կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի): Այս մասին ֆեյսբո...
Կոռնիձորում հումանիտար շտաբ է բացվելու
Կոռնիձորում Արցախի ժողովրդի համար հումանիտար շտաբ է բացվելու, հայտնում է 24news.am-ը։ Նշենք, որ այսօր դեպի Լաչինի...
«Հասանք»․ Իոաննիսյանն ահազանգում է՝ ՔՊ-ականները հարձակվել են դիտորդի վրա
Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասել են՝ կամ 500 դրամով եք մարդկանց տեղափոխում, կամ էլ չեք քշում»․ լարված իրավիճակ՝ Աբովյանում
Աբովյանում տաքսիստներին պարտավորեցնում են քաղաքացիներին ոչ թե 400, այլ՝ 500 դրամով Երևան տեղափոխել։ Այս մասին Auroranews...