Ուկրաինայում ինքնաթիռների բախման հետևանքով երեք օդաչու է զոհվել
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում երկու չեխական մարտական ուսումնական L-39 ինքնաթիռ են բախվել, երեք օդաչու զոհվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին։
«Օգոստոսի 25-ի երեկոյան Ժիտոմիրի շրջանում բախվել են L-39 ուսումնական ինքնաթիռները, երեք օդաչուները զոհվել են»,- գրում է թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում ու իրավապահ մարմինների սեփական աղբյուրները։
Հրատարակության տվյալներով՝ զոհվածների թվում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի «Դժուս» կոչով օդաչուն, ով ՄիԳ-29 կործանիչի օդաչու էր։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ ռազմաօդային ուժերը խոստացել են միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տալ ավելի ուշ։ Քննչական կոմիտեն արդեն հետաքննություն է սկսել։
«Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը նախօրեին հայտարարել էր, որ ռուս զինվորականները ուկրաինական կործանիչ են խոցել Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղի համար մղվող մարտերում։
Նմանատիպ հոդվածներ
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել. ՊՆ
Հայաստանի զորոմասերից մեկում 2 զինծառյող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը «Օգոստոսի...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...