Շիրակի մարզի ողբերգական ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է
«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին Դատախազությունից:
Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։
Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։ Այս մասին տեղեկանո...
Մահացել է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակ...
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գագիկ Ոսկանյանին
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ բանտարկյալ Գագիկ Ոսկանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրա...
«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Արցախի
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել...