«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Արցախի
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության: Տեղեկությունը հայտնում է Alpha News–ը։
Բողոքի ակցիան մեկնարկել է հոգևոր հայրերի օրհնությամբ և ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։
Բողոքի ակցիային հաջորդել է երթը, որի ժամանակ մասնակիցները կոչ են արել և պահանջել Արցախի բնակչության համար ապրանքների առաքումը կազմակերպել օդային տրանսպորտով:
Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք հայոց երկրորդ ցեղասպանությունը», «Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան», «Ես Արցախի կողքին եմ հանուն Արցախի», «Բացե՛ք Արցախը» գրություններով ցուցապաստառներ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Շիրակի մարզի ողբերգական ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է
«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին Դատախազությունից: Նա մեղադրվում է ճանապար...
Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները. Ներսիսյան
Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրաց...
Հելեն Դադայանի հարազատները սպասում են խաղաղապահների որոշմանը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը դեռ շարունակում է մնալ...