Հաջիզադեն խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Գործընթացը շարունակվում է։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հարցին անդրադարձել է օգոստոսի 24-ին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և մշակութային դաշնային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաջորդ հանդիպումների մասին տեղեկություններ դեռ չկան»,–ասել է նա։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 25-ին Մոսկվայում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնած եռակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 27-29-ը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
Հայկական Կարմիր խաչը արձագանքել է Ադրբեջանի Կարմիր մահիկի հայտարարությանը
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը: Հայտ...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...