«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխության։ NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխության։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն այնպես, ինչպես մենք ճանաչում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք հաղորդակցության ուղիների բացմանը, մենք նման ուղիներ տրամադրեցինք նաեւ Ադրբեջանին։ Բայց հաղորդակցության բոլոր ուղիները պետք է լինեն այն երկրների տիրապետության տակ, որոնց տարածքում գտնվում են, հատկապես Հայաստանի դեպքում»,- ասել է դեսպանը:
Հարցին` եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինչ կանի Իրանը, ի՞նչ օգնություն կարող է տրամադրել Հայաստանին։ Սոբհանին պատասխանել է. «Ինչպես ասացի, մենք աջակցում են հաղորդակցության ուղիների բացմանը, բայց դրանք պետք է լինեն Հայաստանի կառավարության տիրապետության տակ։ Ոչինչ ուժով չի փոխվի»։
«Երբ ես ասում եմ՝ Իրանը կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դրանից ամեն բան պարզ է դառնում»,- հավելե է նա:
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...
Հայկական Կարմիր խաչը արձագանքել է Ադրբեջանի Կարմիր մահիկի հայտարարությանը
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը: Հայտ...