Ինձ ոչ ոք չի զգուշացրել Փաշինյանի «սև ցուցակում» ընդգրկվելու մասին. Կրիվոպուսկով
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահները վերցրել են Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի անձնագիրն ու 4 ժամ պահել փակ սենյակում։ Այս մասին նա հայտնել է Sputnik–ին։
«Ամենատհաճն ինձ համար այն է, որ ինձ ոչ ոք պաշտոնապես չի զգուշացրել Փաշինյանի «սև ցուցակում» ընդգրկվելու մասին։ Սահմանապահները Երևանի օդանավակայանում վերցրել են անձնագիրս ու 4 ժամ պահել փակ սենյակում` հայ ժողովրդի համար անցանկալի անձ հայտարարելու համար»,– պատմել է Կրիվոպուսկովը։
Իր խոսքով՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի առումով իրավիճակը բավականին տագնապալի է։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ։
«Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական թուղթը ցույց չտվեցին, բայց դե ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին․․․ Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- նշել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...