Հայտնաբերվել է 87-ամյա կնոջ՝ ամբողջությամբ այրված դին
Այսօր՝ օգոստոսի 23-ին, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հետևանքով ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Բուդաղյանը։
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն, որից հետո տան ներսում հայտնաբերել են տանտիրոջ՝ 87-ամյա Նախշուն Վ.-ի մոխրացած դին:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Բեգլարյանի գլխավորությամբ։