ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափեցնում ենք «ԴԱԻՇ»–ին, «Ալ–Քաիդա»–ին. Պրիգոժինը դիմել է «իրական դյուցազուններին»
«Վագների խմբի» ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինն առաջին տեսաուղերձն է հրապարակել Ռուսաստանում զինված ապստամբության փորձից և «դեպի Մոսկվա երթից» հետո։ Այն հրապարակվել է «Разгрузка Вагнера» թելեգրամյան ալիքում և պարունակում է կոչ՝ ուղղված նրանց, ովքեր ցանկանում են հավաքագրվել խմբավորման շարքերում:
Պրիգոժինը տեսախցիկի առաջ կանգնած է բաց տարածքում: Դատելով իր խոսքերից՝ նկարահանումն արվել է Աֆրիկայում, իսկ թե որ երկրում՝ չի նշվում։
«Մենք աշխատում ենք։ Ջերմաստիճանը +50. Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք ենք ցանկանում»,- ասում է գործարարը։
Նա հայտնում է, որ այժմ «Վագները» իրականացնում է հետախուզաորոնողական աշխատանքներ և «շարունակում է իրականացնել առաջադրված խնդիրները»։ «Մենք խոստացել ենք, որ կհասցնենք», - հիշեցնում է Պրիգոժինը: Նրա խոսքով՝ ընկերությունը «Ռուսաստանն ավելի հզոր է դարձնում բոլոր մայրցամաքներում, իսկ Աֆրիկան՝ ավելի ազատ»։
«Արդարություն և երջանկություն աֆրիկյան ժողովուրդների համար. սարսափեցնում ենք ԴԱԻՇ-ի, Ալ-Քաիդայի և մյուս բանդաներին: Մենք աշխատանքի ենք ընդունում իրական դյուցազունների», - դիմեց Պրիգոժինը նախատեսված լսարանին:
Ավելի վաղ Լեհաստանի Կրակով քաղաքի բնակիչները հայտնել էին պատերին փակցված կպչուն պիտակների մասին՝ «Վագների խմբին» միանալու կոչերով։ Նրանց բողոքների հիման վրա տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել։ Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին ասել է, որ Բելառուսում տեղակայված խմբավորման ստորաբաժանումները փորձել են ներթափանցել երկիր, և Վարշավան ակնկալում է «ներթափանցման նոր փորձեր»:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական,...
Հերթական սուտն է. Արցախի ՊՆ հաղորդագրությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդա...
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Կրասնոգորսկում ԱԹՍ–ի ոչնչացման պահը
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում անօդաչու թռչող սարքի պայթյունի պահը ֆիքսել է բազմահարկ շենքի կայանատեղիի տեսահսկման տեսախցի...