Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հարզենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի Ղազարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ–ն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հերթական սուտն է. Արցախի ՊՆ հաղորդագրությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն...
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խ...
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հենք է պատրաստում հետագա սադրանքների համար. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ա...