ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ընդամենը ուզում եմ ստանալ իմ երեխայի դին ու հուղարկավորել»․ արցախցի Հելենի մայր
Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մայրը Արցախի Կարմիր խաչի գրասենյակի մոտ է և պահանջում է իր դստեր դին վերադարձնել հայրենիք։ Այնտեղ են նաև ընտանիքի հարազատները։
«Ինձնից գրավոր դիմում չեն ընդունել։ Ինձ մերժելու մասով էլ գրավոր թուղթ չկա։ Պահանջում եմ, որ ինձ գրավոր ասեն, թե ինչու են մերժել իմ հայտը։ Ես մայր եմ, ընդամենը ուզում եմ ստանալ իմ երեխայի դին ու հուղարկավորել։ Ես ուրիշ պահանջ չունեմ»,– նշել է մայրը։
Լրագրողների հարցին, թե Հելենը երբ էր մեկնել Հայաստան, նա պատասխանեց` 2022 թվականի օգոստոսին 31-ին։ Դրանից հետո միայն հեռախոսով են շփվել միմյանց հետ։
«Հելենն ամեն օր ասում էր` մամ, հանգիստ մնա, ամեն ինչ լավ է լինելու»,– նշել է մայրը։
Մոր պահանջները հնչելուց հետո Հելենի ընտանիքի հարազատները ներխուժել են ԿԽՄԿ գրասենյակի տարածք։ Ներկա պահին հանդիպել են ԿԽՄԿ առաքելության ղեկավարն ու Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Ներկա պահին այնտեղ հավաքվածները դրսում սպասում են։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Արցախի նախագահին նմանակող քաղաքացուն բերման ենթարկում
Հմացանցում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն բերման ենթարկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Turk Telecom 4G կապի օպերատորները հասանելի է Երևանում. ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը
Turk Telecom 4G, Vodofon TR 4G կապի օպերատորները հասանելի են Երևանում, ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. TRT Turkey ռադիոկայանը սկսել է FM հաճախականության վրա հայերենով հեռարձակում. Արթուր Դևրիկյան
Հայաստանի տարածքում առկա ռադիոյի հաճախականություններում ավելի հաճախ են սկսել թուրքական ալիքներ հայտնվել, ու խնդիրը նոր չ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի անցակետում ադրբեջանցիները ստիպել են շտապօգնության մեքենայից հեռացնել Արցախի զինանշանը
Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետութ...