ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանադայի երկինքը կարմիր է դարձել անտառային հրդեհների պատճառով
Կանադայում մոլեգնում են ավելի քան 240 անտառային հրդեհներ։ Նրանց պատճառով երկինքը կարմիր է դարձել։ Երկրի հյուսիսում տարհանում են տեղի բնակիչներին։ Կանադայում հրդեհների ծուխը հասել է նաև ԱՄՆ-ի որոշ քաղաքներ։
Ավելի վաղ երկրի հյուսիսում գտնվող Յելոունայֆ քաղաքի իշխանությունները արտակարգ դրություն էին մտցրել անտառային հրդեհների տարածման սպառնալիքի պատճառով։
Կանադայի հանրային անվտանգության նախարար Բիլ Բլերը ավելի վաղ խոստովանել էր, որ երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը ամենավատն է այս դարում:
Օգոստոսի սկզբին Մթնոլորտային մոնիտորինգի եվրոպական ծառայությունը (CAMS) հայտնեց, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհները հանգեցրել են մթնոլորտ ածխաթթու գազի ռեկորդային արտանետումների՝ այս տարի ամբողջ մոլորակի օդում վնասակար նյութերի ավելի քան 25%-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Ամիրյան փողոցի շենքերից մեկում. մարդկանց տարհանում են
Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է, տեղում աշխատում են հրշեջներ, մարդկանց տարհանում են։ Auroranews-ը ահազանգ...
Երկրաշարժ՝ Շորժայի մոտ․ այն զգացվել է Երևանում և Գեղարքունիքի մարզում
Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևի ծայրամասում ուժգին պայթյուն է որոտացել
Կիևի մարզում պայթյուն է որոտացել։ Այս մասին ասվում է ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրությունում։ «Կիևի մոտակայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նովոռոսիյսկի բեռնատար տերմինալում ուժգին հրդեհ է բռնկվել
Նովոռոսիյսկի բեռնատար տերմինալում 1,3 հազար քառակուսի մետր մակերեսով փայտե արկղերեն այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ...