«Շրջափակման ընթացքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի»․ Արցախի պետնախարար
Արցախի շրջափակման ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի /սոցիալական տարբեր խմբեր/: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի, առաջիկա օրերին ավարտին կհասցվի ստացված դիմումներից մնացորդ 4.500-ի բավարարումը, մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ, իսկ 22.08.2023թ.-ից կսկսվի նոր դիմումների ընդունման գործընթացը:
Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը»,– գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող...
«Խնդրում ենք դադարել հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը». ԱՍՀՆ մամուլի քարտուղար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հորդորել է չհանրայնացնել աղմկահարույց տ...
Մանկական քաղցկեղի անորակ դեղեր են ներկրվել Հայաստան․ «Հետք»
Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քա...