Ռուսաստանն իրենից ներկայացնում է «տնտեսական թզուկ»․ Բորել
Ռուսաստանն իրենից ներկայացնում է «տնտեսական թզուկ» և նման է «բենզալցակայանի, որի սեփականատերը ատոմային ռումբ ունի»։ Այս մասին El Pais-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող համեմատվել Չինաստանի հետ, որը «իսկական աշխարհաքաղաքական խաղացող է»:
«Հենց Ռուսաստանն է, այլ ոչ թե Չինաստանը, որ վտանգ է ներկայացնում եվրոպական անվտանգության համար»,- ընդգծել է դիվանագիտության ղեկավարը։
Նրա կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը «զոհաբերում է իր բանակն ու բնակչությանը» հանուն «իր գոյատևման», քանի որ Ուկրաինա ռուսական ներխուժման վերաբերյալ ռազմավարական տեսակետը ձախողվել է։
«Պուտինը ցանկանում էր արագ պատերազմ, բայց այն շարունակվում է արդեն 18 ամիս, և նա պաշտպանվում է: Նրա արագ նվաճման նախագիծը վերածվել է լիակատար ֆիասկոի: Ռուսաստանը արդեն վճարել է հսկայական գին նյութական և մարդկային ռեսուրսների առումով. նա կորցրել է 2 հազար տանկ, ավելին, քան Եվրոպայի բոլոր բանակները միասին վերցրած»,- ասել է Բորելը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ
ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԱՄՆ դեսպանը Լիլիթ Մակունցի հետ այցելել է Ջերմուկ
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ջերմուկում է։ Այդ մասին տեղեկանում ենք Ջերմուկի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից: Հրապարակ...
«Արցախում Արայիկ Հարությունյանի իշխանությունը պահելու համար հեղաշրջման փորձ է արվում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախում իրականում փորձում են բաժակում փոթորիկ ստեղծել, իսկ կազմակերպողն էլ նախագահ Արայիկ Հարությունյանն է։ ...
«Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ». Միրզոյան
«Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որ այս մ...