ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Պակիստանում մարդկանց ամբոխն այրում քրիստոնեական եկեղեցիները

Պակիստանում տեղի բնակիչների ամբոխն այրում է քրիստոնեական եկեղեցիները: 

 

Կա վարկած, որ անկարգությունները սկսվել են այն խոսակցություններից հետո, թե եկեղեցիներից մեկը որոշել է այրել Ղուրան:

 

Արդեն հայտնել էինք, որ Պակիստնաի Փենջաբ նահանգի Ֆեյսալաբադ քաղաքում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ ամբոխը հարձակվեց ու հրդեհեց քրիստոնեական մի քանի եկեղեցիներ, ինչպես նաև մասնավոր տներ։

 

Իշխանությունները բանակային ստորաբաժանումներ են ներգրավել բռնությունները դադարեցնելու համար։ Խանութներն ու դպրոցները փակ են մնում։ Քաղաքի արևելյան մասում՝ քրիստոնյաների թաղամասում մի քանի հազար անվտանգության ուժեր են տեղակայվել։ Նահանգային ոստիկանության պետն այսօր ասել է, որ 129 մարդ է ձերբակալվել։

 

Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվար-ուլ-Հակ Կաքարը դատապարտել է բռնությունը: Նա ասել է, որ եկեղեցիների վրա հարձակումների բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

 

Օգոստոսի 16-ին բռնությունները սկսվեցին այն բանից հետո, երբ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին, թե իբր քիստոնյա համայնքից երկու մարդ մահմեդականների սուրբ գիրք համարվող Ղուրանի թերթեր են պատռում ու այրում։