ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Նորագավիթի պանրի գործարանի մոտ. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Օգոստոսի 18-ին, ժամը 19:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ պանրի գործարանի հետնամասում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

 

Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Բագրատ Մովսեսյանի, որը հրապարակել է նաև տեսակադրեր, հրդեհը բռնկվել է Արտաշատի ճանապարհին՝ Նորագավիթի պանրի գործարանի մոտ:

 

«Այս պահին հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քամին իր սև գործն է անում։ Կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կրակը տարածվել է ջերմոցների սածիլների թափոններում»,– գրում է Shamshyan.com–ը։
 

Տեսանյութը՝ Բագրատ Մովսեսյանի