ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեչնիայում հաստատել են, որ Քադիրովի որդին ծեծի է ենթարկել Ղուրանն այրած բանտարկյալին
Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևն արդարացնում է Ղուրանը այրելու համար բանտարկված, Չեչնիայում գտնվող Նիկիտա Ժուրավելին ծեծի ենթարկած Ադամ Քադիրովին` Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի 15-ամյա որդուն։
Այդ մասին նա նշում է տարածված հոլովակում։
«Մենք հասկանում ենք, օրինական երկրում ենք ապրում, կան օրենքներ, Սահմանադրություն։ Բայց այս դեպքում կան նաև կրոնական զգացմունքներ, սովորույթներ»,- ասել է Դուդաևը։