ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները շղթայել են Կիև-Պեչորյան մայրավանքի երեք մասնաշենքերը
Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Կիև–Պեչորյան մայրավանքի երեք մասնաշենքերը, որտեղ ապրում են ուխտավորներն ու վանականների մի մասը։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցին (ՈւՈւԵ)։
Ուղղափառ լրագրողների միությունն ավելի վաղ հայտնել էր, որ Կիև–Պեչորյան մայրավանքի հյուրանոցային մասնաշենքում կոտրել են կողպեքները, զինված ոստիկանները ներս են մտել։
«Հենց այս պահին գրոհ է սկսվել մայրավանքի 54, 57 և 58–րդ մասնաշենքերի վրա։ Կիև–Պեչորյան մայրավանքից հայտնում են, որ ոստիկանությունը շղթայել է նշված մասնաշենքերը։ Նրանք արդեն կոտրել են կողպեքներն ու ներխուժել 57-րդ մասնաշենք։ Այդ մասնաշենքերում ոչ միայն ուխտավորներ են ապրում, այլև Կիև–Պեչորյան մայրավանքի վանականների մի մասը», – ասվում է ՈւՈւԵ–ի տելեգրամյան ալիքում։
Օգոստոսի 10-ին Կիևի դատարանը բավարարել է գույքի օգտագործման խոչընդոտները վերացնելու մասին Կիև–Պեչորյան մայրավանքի դեմ ներկայացրած հայցը։ Կիև–Պեչորյան մայրավանքի փաստաբան, կանոնիկ ՈւՈւԵ–ի ավագ քահանա Նիկիտա Չեկմանը հայտարարել է, որ Ուկրաինայի պատմության մեջ սա ամենախայտառակ դատական որոշումն է։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանությունները Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հալածանքների զանգվածային ալիք են բարձրացրել։ Պատճառ բերելով Ռուսաստանի հետ կապը` Ուկրաինայի տարբեր շրջաններում տեղական իշխանությունները որոշել են արգելել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել Ուկրաինայի ամբողջ տարածքում այն փաստացի արգելելու մասին։ Եկեղեցու որոշ հոգևորականների նկատմամբ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սկսել է քրեական գործեր հարուցել ՈւՈւԵ-ի հոգևորականների դեմ, «հակահետախուզական միջոցառումներ» իրականացնել, խուզարկել եպիսկոպոսներին ու քահանաներին` տաճարներում և վանքերում «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ որոնելով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Արցախի նախագահին նմանակող քաղաքացուն բերման ենթարկում
Հմացանցում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն բերման ենթարկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Turk Telecom 4G կապի օպերատորները հասանելի է Երևանում. ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը
Turk Telecom 4G, Vodofon TR 4G կապի օպերատորները հասանելի են Երևանում, ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը:...