ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ընձառյուծը զբոսնում «Խոսրովի անտառ»-ում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները հազվագյուտ տեսարան են արձանագրել, որում երևում է, թե ինչպես է զբոսնում ընձառյուծը։ Տեսանյութը հրապարակվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում։
Տեսանյութում երևում է, որ ընձառյուծը շատ մոտ է կանգնած տեսախցիկին: Կենդանին սկզբում նայում է լեռների ուղղությամբ, ապա դանդաղ հեռանում այդ հատվածից։
Հիշեցնենք` ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։
Վերջին անգամ պետական արգելոց ֆոտոթակարդում ընձառյուծ էր հայտնվել մարտի 29-ին, գիշերը։ «Խոսրովի անտառում» ապրող ընձառյուծներից մեկը Նեոն է, մյուսը` Նովան։ Կենդանիները նաև 2 ձագ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Արցախի նախագահին նմանակող քաղաքացուն բերման ենթարկում
Հմացանցում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն բերման ենթարկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Turk Telecom 4G կապի օպերատորները հասանելի է Երևանում. ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը
Turk Telecom 4G, Vodofon TR 4G կապի օպերատորները հասանելի են Երևանում, ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը:...