ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոյգուին «Բանակ-2023» համաժողովում ողջունել է Ալյոշա ռոբոտը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում ծանոթացել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացրած արտադրանքին։
ՌԴ նախարարին ողջունել է ռոբոտ Ալյոշան, որը ինտելեկտուալ օգնական է։ Նա ծանոթացնում է համաժողովի հյուրերին ներկայացված արտադրանքի հետ։
Սերգեյ Շոյգուն ծանոթացել է նաև Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի ներկայացրած ցուցանմուշներին։
«Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը ՌԴ ՊՆ հովանու ներքո անցկացվում է Մոսկվայի Մարզի Կուբինկա քաղաքում օգոստոսի 14-20-ը։ Ֆորումին ներկայացված է, մասնավորապես, ավիացիոն և ուղղաթիռային տեխնիկա, հրետանային համակարգեր, բարձր ճշգրտության տարբեր տեսակի ռազմամթերք, զրահատանկային և թեթև զրահապատ մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը: Նա ահազանգել է` Արցախի ժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատերը շոկ են ապրել». Տիգրան Պետրոսյանը` Լավրովի առաջարկած փաստաթղթի մասին
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու ուղղությամբ». Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանն ու ԼՂ-ում հու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միշուստինը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խոր...