ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու ուղղությամբ». Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանն ու ԼՂ-ում հումանիտար վիճակին․
«Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ «Կարմիր խաչի» և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ միևնույն ժամանակ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, փոխարենը՝ մուտքը թույլ չտալու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում ԼՂ բազմաթիվ բնակիչներ կան, որոնք չեն կարող վերադառնալ. «Նրանցից շուրջ 5 հազարն այստեղ են նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով։ Հիշեցնեմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:
Այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով հայությանը Ղարաբաղից հեռացնելն է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միշուստինը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Փաշինյան-Միշուստին երկկողմ հանդիպումը
Ծաղկաձորում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ ընթանում է Փաշինյան–Միշուստին երկկողմ հանդիպումը։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատերը շոկ են ապրել». Տիգրան Պետրոսյանը` Լավրովի առաջարկած փաստաթղթի մասին
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր` ժամը 21:00-ին կգումարվի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Այսօր` ժամը 21:00-ին կգումարվի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնում է Արցախի հակաճգնաժամային խոր...