Ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նշվում է, որ քամին հարավարևմտյան է, 2-3 մ/վրկ արագությամբ, 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։
Սաստիկ շոգերը շարունակվում են։ Նշվում է, որ ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Սրանով պայմանավորված` Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպիսի՞ եղանակ սպասել այսօր
Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 12-15-ին...
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին հարավարևելյան է՝ 2-3 մ/վ, օգոստոսի 15...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, Ար...
Ի՞նչ սպասել եղանակից առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ի կեսօրից հետո, 2...