Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ին, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 37-39, երեկոյան՝ 30-32 աստիճան։
Ուշադրություն. օգոստոսի 10-14-ը, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Նույն օրերին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «...
Ինչպիսի՞ եղանակ սպասել այսօր
Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 12-15-ին...
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին հարավարևելյան է՝ 2-3 մ/վ, օգոստոսի 15...
Ի՞նչ սպասել եղանակից առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ի կեսօրից հետո, 2...