Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևելյան է՝ 2-3 մ/վ, օգոստոսի 15-19-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին և 19-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-ին, 17-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 15-17-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +39․․․+40 աստիճան տաքություն։
Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպիսի՞ եղանակ սպասել այսօր
Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 12-15-ին...
Ի՞նչ սպասել եղանակից առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ի կեսօրից հետո, 2...
Ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «...
Առաջիկայում օդի ջերմաստիճանը կնվազի
Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշ...