ԿԸՀ-ում գրանցվել է Երևանի քաղաքապետի ընտրությունների մասնակցության առաջին հայտը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր գրանցվել է Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության առաջին հայտը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, որ առաջինը մուտք է արել «Հայաստանի եվրոպական կուսակցության» փաստաթղթերը (Տիգրան Խզմալյանի կուսակցությունը. խմբ.)։
«Առաջադրումները, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում նախավերջին և վերջին օրը։ Այստեղ շատ պրագմատիկ պատճառներ կան, մինչև վերջին օրը փաստաթղթերի հետ կապված հարցեր են ճշգրտում»,–ասել է Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահի խոսքով` առաջադրումների հոսքը կլինի այս շաբաթ և կիրակի։
Նշենք, որ օգոստոսի 3–ից մեկնարկել է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտևի 10 օր և կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը և դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...