Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել ակտիվացնել ռազմական նախապատրաստությունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի նիստի ժամանակ կոչ է արել ակտիվացնել ռազմական նախապատրաստությունը «հարձակողական եղանակով», հայտնում է KCNA-ն։
«Նա խորապես ամփոփել և վերլուծել է Կորեական թերակղզում և նրա շրջակայքում առկա իրավիճակը և կարևոր եզրակացություն է արել Կորեայի ժողովրդական բանակի հարձակողական եղանակով ռազմական պատրաստության հետագա ակտիվացման մասին»,- ասվում է զեկույցում։
Կիմ Չեն Ընը շեշտել է «ուժեղ բանակի» պատրաստման կարևորությունը, ինչպես նաև «պատերազմը զսպելու համար նախատեսված հզոր հարվածային միջոցների ավելացման անհրաժեշտությունը և հետագա ջանքեր գործադրել՝ բոլոր մասերում մարտական կազմավորման մեջ նման միջոցների օպերատիվ տեղակայման վրա աշխատելու համար», - ասել է գործակալությունը։
Հանդիպման ընթացքում բանակի գեներալ Պակ Սու Իլն ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է փոխմարշալ Լի Յոնգ Գիրը, ասվում է զեկույցում։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...