Հայաստանն ու Իրանը երկարաձգել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։
Պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։
Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։
«Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,-ասել է նախարար Սանոսյանը։
Մաջիդ Չեգենին իր հերթին կարևորել է պայմանագրի երկարաձգման փաստը՝ ընդգծելով, որ այն նոր զարկ կհաղորդի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...