ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր` ՌԴ-ի պայթյունի էպիկենտրոնից. վիրավորների թիվը 56 է

ՌԴ-ի Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունի էպիկենտրոնն է, որտեղ այսօր հզոր պայթյուն է եղել: Միջադեպի վայրում կարծես հսկայական խառնարան է առաջացել: 

Այնտեղ այս պահին շների հետ աշխատում են նաև կինոլոգներ, քանի որ, ինչպես նշվում է,  փլատակներում կարող են  մարդիկ լինել: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մերձմոսկովյան Սերգիև Պոսադում գտնվող օպտիկա-մեխանիկական գործարանում ուժգին պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 56-ի: Դեպքի վայրին հարակից շենքերն ավերվել են, մեքենաները` և մոխրի վերածվել:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջները խախտելու հոդվածով: 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն