Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Փետրվարի 12-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:


Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վայքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։


Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է։


Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60 մետր։

Քաղաքականություն