Իրանի համար շատ դժվար ժամանակներ կլինեն, եթե համաձայնության չգանք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է համաձայնության հասնել Իրանի հետ հաջորդ ամսվա ընթացքում՝ միաժամանակ ընդգծելով արագ կարգավորման անհրաժեշտությունը։
«Կարծում եմ՝ դա տեղի կունենա հաջորդ ամսվա ընթացքում, մոտավորապես այդպես։ Դա չպետք է երկար տևի, այն պետք է արագ տեղի ունենա։ Իրանը պետք է շատ արագ համաձայնության գան ամեն ինչի շուրջ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով Իրանի հետ համաձայնագրի ժամանակացույցի մասին հարցին։
«Մենք պետք է համաձայնության հասնենք, հակառակ դեպքում Իրանի համար շատ դժվար ժամանակներ կլինեն»,–ասել է նախագահը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հույս էր հայտնել, որ Թեհրանի համար բավարար արդյունքներ կլինեն ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ երկխոսությունում։ Արաքչին հավելել է, որ Իրանը չի խուսափի իր ինքնիշխանությունը պաշտպանելուց՝ «անկախ գնից»։
Նմանատիպ հոդվածներ
Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այ...
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...