Նոր պայմանագիր՝ Աջափնյակում և Նուբարաշենում ճանապարհահատվածների վերանորոգման համար
Երևանի քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել ճանապարհաշինական աշխատանքների իրականացման նպատակով։ «Փաստինֆո»-ն գնումների պաշտոնական կայքից տեղեկանում է, որ խոսքը վերաբերում է ճանապարհահատվածների վերանորոգման, ինչպես նաև բակերի, միջբակային ճանապարհների, փողոցների և մայթերի ասֆալտբետոնյա ծածկի նորոգման աշխատանքներին։
«Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե պատճառը ձմռանը կիրառվող աղի և ավազի մշակումներն են։ Փաստորեն «որակյալ» ասֆալտը չի դիմացել մի փոքրիկ փորձության, իսկ թե որակը որ դեպքում պետք է երևար, պարզ չէ։
Կնքված պայմանագրերից առաջինը Երևանի քաղաքապետարանը ստորագրել է «Տա Շին» ՍՊԸ-ի հետ։ Ըստ փաստաթղթերի՝ ընկերությունը պետք է Աջափնյակ վարչական շրջանում իրականացնի բակերի, միջբակային ճանապարհների, փողոցների և մայթերի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքներ։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 94 միլիոն դրամ։
Մյուս պայմանագիրը կնքվել է «Արհովշին» ՍՊԸ-ի հետ։ Վերջինս պարտավորվել է հիմնանորոգել Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող փլուզված ճանապարհահատվածը։ Պայմանագրով նախատեսվում է ընկերությանը տրամադրել 85 միլիոն 138 հազար 901 դրամ։
Այսպիսով, միայն նշված երկու պայմանագրերով ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել շուրջ 179 միլիոն դրամ պետական միջոցներ»,– գրում թ լրատվականը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կայցելի Թեհրան. սպասվում է ռազմավարական փաստաթղթի ստորագրում
Հայաստանը և Իրանը նախատեսում են ստորագրել համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այ...
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...