ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավերված շենքեր և մոխրի վերածված մեքենաներ. նոր կադրեր` Սերգիև Պոսադի պայթյունի վայրից
Մերձմոսկովյան Սերգիև Պոսադում գտնվող օպտիկա-մեխանիկական գործարանում ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին ավելի վաղ հայտնել էինք:
Այժմ նոր կադրեր են տարածվում դեպքի վայրից, որոնցում տեսանելի են ավերված շենքերն ու մոխրակույտի վերածված մեքենաները: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը:
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: