ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա արդեն երրորդ պայթյունն է մեր քաղաքում». ՌԴ-ում ականատեսները մանրամասներ են պատմել
«Սա արդեն երրորդ պայթյունն է մեր քաղաքում», այս մասին NEWS.ru-ին պատմել են ականատեսները Սերգիև Պոսադի գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո: Նրանք հիշել են, որ նմանատիպ այլ դեպքեր էլի եղել են քաղաքում։
Ավելի վաղ Մոսկվայի մարզի ղեկավարը հայտնել էր, որ ձեռնարկությունը, որտեղ արտակարգ դեպք է տեղի ունեցել, օպտիկայի հետ կապ չունի, այնտեղ վաղուց պիրոտեխնիկա են արտադրվում։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ գործարանի տարածքում պայթել է պիրոտեխնիկայով անգար։ Նշենք, որ ըստ վերջին տվյալների` 52 մարդ վիրավորվել է, առնվազն 5 մարդ փլատակներում են:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջները խախտելու հոդվածով:
Մանրամասները տեսանյութում: