«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու այդ քվեարկությանը. Հայկ Կոնջորյան
Ազգային Ժողովում պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկությանը։
«Դաշնակցությունը բացելու, Դաշնակցությունն ապակոդավորելու մի հրաշալի հնարավորությունն էլ Հակոբ Մովսեսին այս ամբիոնից լսելն էր, և չէի էլ պատկերացնի, որ նման հաճույքի հնարավորություն կունենամ, և ոչ միայն ես։ Ես շնորհակալ եմ ձեզանից, պարո՛ն Մինասյան, որ այդ հնարավորությունը մեզ ընձեռեցիք: Չգիտեմ՝ ինչ էիք պլանավորել, բայց ոնց որ լավ ստացվեց»,- ասել է նա։
Հայկ Կոնջորյանը նաև նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը, այսինքն՝ դեմ է քվեարկությանը և չի մասնակցելու դրան։
Հավելենք՝ Ազգային Ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ վերջինս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և դրանք ուղեկցվել են ատելության քարոզով։
Նմանատիպ հոդվածներ
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...
Փոփոխություններ՝ ՀՀ դրոշի վարվեցողության կարգում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձել է պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքին։ «Դրոշ...
Պետական միջոցառումներում օրհներգը՝ կենդանի կատարմամբ․ Փաշինյան
Պետական միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Այս մասին Կառավ...