Էդուարդ Սպերցյանը՝ թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայում
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայի նոր խաղարկության վիճակահանությունից հետո։ Հայաստանը ընդգրկվել է C2 խմբում՝ Չեռնոգորիայի, Կիպրոսի և Լատվիայի (կամ Ջիբրալթարի) հետ միասին։
Սպերցյանն ընդգծել է, որ թիմը մոտիվացված է և ձգտելու է առավելագույն արդյունքի.
«Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին: Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել: Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Հետաքրքիր խաղեր են լինելու»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Ազգերի լիգայի պայքարը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ այդ հավաքականը ստուգողական խաղեր կանցկացնի Բելառուսի և ԱՄԷ-ի ընտրանիների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հեշտ մրցակիցներ չկան, մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահան...
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
Ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել կանանց 48 կգ-ից 63 կգ և 69-ից +86 կգ քաշ...
Արման Ծառուկյանը յուրահատուկ նվեր է մատուցել Ջեյք Փոլին
Հայաստան ժամանած հանրահայտ բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը շարունակում է կիսվել իր տպավորություններով։ Երևանի կենտրոնում...
Հայտնի են Ծանրամարտի Հայաստանի առաջնության մեդալակիրները
Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակ...