Կարող են ստեղծվել պայմաններ ԱՄՆ-Իրան հաջող համաձայնագրի համար. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համոզմունք է հայտնել, որ կարող են ստեղծվել պայմաններ ԱՄՆ-Իրան հաջող համաձայնագրի համար։
Այս հայտարարությունը նա արել է Վաշինգտոնից մեկնելուց առաջ, որտեղ նախորդ օրը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հանդիպումը հիմնականում կենտրոնացած էր Իրանի հետ բանակցությունների վրա։ Կարծում եմ, որ Թրամփի ստեղծած պայմանները կարող են հնարավրություններ ստեղծել Թեհրանի հետ լավ համաձայնագրի հասնելու համար», - ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն նշել է, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա «արտահայտել է ընդհանուր կասկածներ Իրանի հետ ցանկացած համաձայնագրի բնույթի վերաբերյալ», բայց «ասել է, որ եթե համաձայնագիր իսկապես կնքվի, այն պետք է ներառի այնպիսի տարրեր, որոնք չափազանց կարևոր են Իսրայելի համար»։ «Խոսքը միայն միջուկային ծրագրի մասին չէ։ Այն ներառում է նաև բալիստիկ հրթիռներ և իրանական միջնորդներ մտարածաշրջանում։
Իսրայելի վարչապետը հավելել է, որ զրույցը նաև «շոշափել է Գազային և ամբողջ տարածաշրջանը»։
Նմանատիպ հոդվածներ
Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այ...
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...