Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի և ԱՄՆ-ի մասին հայտարարությամբ է հանդես եկել
Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները գիտակցում են միջուկային համաձայնագրի շուրջ փոխզիջումների հասնելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրք նախարարի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն այժմ պատրաստ է ընդունել, որ Թեհրանը կարող է իրականացնել ուրանի հարստացում, սակայն հստակ սահմանված և վերահսկվող շրջանակներում։ Ֆիդանը դա գնահատել է որպես դրական զարգացում բանակցային գործընթացում։
Նրա խոսքով՝ իրանական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, իսկ ամերիկյան կողմը գիտակցում է, որ Իրանը նույնպես ունի իր սահմանափակումներն ու «կարմիր գծերը»։
Ֆիդանը հավելել է, որ ներկայիս փուլում կողմերի մոտեցումները ցույց են տալիս փոխադարձ զիջումների պատրաստակամություն՝ միջուկային հարցի կարգավորման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...