ԱՄՆ-ն Հայաստանին կհատկացնի 13 միլիարդ դոլար՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար. Bloomberg
Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ստորագրել է խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ մինչև 9 միլիարդ դոլար արժողությամբ։ Լրացուցիչ 4 միլիարդ դոլար նախատեսված է Nvidia-ի մասնակցությամբ արհեստական բանականության նախագծի ընդլայնման համար։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Հրապարակումը նշում է, որ ընդհանուր ներդրումը կարող է կազմել երկրի տարեկան ՀՆԱ-ի գրեթե կեսը։
Bloomberg-ի տվյալներով՝ միջոցները կօգտագործվեն էներգետիկայի, ենթակառուցվածքների և տնտեսության զարգացման համար՝ Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու և երկրի դեպի Արևմուտք կողմնորոշումն ամրապնդելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել։

Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կայցելի Թեհրան. սպասվում է ռազմավարական փաստաթղթի ստորագրում
Հայաստանը և Իրանը նախատեսում են ստորագրել համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այ...
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...