ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ուղերձում չի նշել, որ Նագասակիի միջուկային ռմբակոծությունն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նագասակիի միջուկային ռմբակոծության 78-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում չի նշել, որ այն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից։ Ուղերձը Ճապոնիայում տեղի ունեցած արարողության ժամանակ ընթերցել է գլխավոր քարտուղարի տեղակալ Իզումի Նակամիցուն։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ավելի վաղ Գուտերեշը ելույթ է ունեցել Հիրոսիմայի ռմբակոծմանը նվիրված միջոցառմանը, որում նույնպես չի ասել ԱՄՆ-ի պատասխանատվության մասին։
Հիշեցնենք՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացվել են Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց վերջում։
Հավելենք, որ նման բառախաղեր հաճախ են լինում մեծ քաղաքականության մեջ: 1915թ-ի հայերի ցեղասպանությունը ամերիկյան նախագահները ներկայացնում են որպես Մեծ եղեռն, չկիրառելով ցեղասպանություն տերմինը:
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորմանը». Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման և հաշտության համա...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...